Մագիստրատուրայի կրթաթոշակային ծրագիր Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար
Գիտություն և ՄշակույթԼեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA-Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «NAWA»-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է զարգացման աջակցության ծրագրի շրջանակում:
Այն նախատեսված է Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար` ընդգրկելով ճարտարապետական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև բնական գիտությունների ուղղությունները։
Դիմումների ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 31-ն է:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգողներին՝ [email protected]էլեկտրոնային հասցեով: