Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Կահույք, տեխնիկա և հուշանվերներ. ինչի վրա է ծախսում բյուջեի գումարները Տավրոս Սափեյանը

Վերլուծական
2021-ի դեկտեմբերին ծայր առած նախընտրական կրքերը ժամանակի ընթացքում մարեցին, և թվում էր, որ զոռով-շառով ընտրված քաղաքապետ Տավրոս Սափեյանին ոչինչ չի խանգարելու բաղձալի պաշտոնը ստանալուց հետո անցնել բուռն աշխատանքային գործունեության։
 
Դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Սափեյանը մի քանի անգամ հանդիպել է համայնքի բնակիչների հետ, ինչպես իրական ջենթլմեն` շնորհավորել կանանց միամսյակի առթիվ, չի մոռացել, անշուշտ, նաև Ամանորը և Բանակի օրը։ Մնացած հարցերում քար լռություն է, իսկ համայնքի ՖԲ էջը ավելի շատ հիշեցնում է հայտարարությունների տախտակ։ Մինչդեռ բոլորս էլ քաջ հիշում ենք, թե ինչպիսի պաթոսախառն նախընտրական հոլովակ էր պատրաստել Սափեյանը, որը շատերին հիշեցրեց առաջին դասարանցու հանդեսի ելույթ: Այդ ելույթը և, ընդհանրապես, Սափեյանի նախընտրական խոստումները լի էին պաթոսով, չնայած որ չէին տարբերվում իր մյուս թիմակիցների տված խոստումներից՝ ախատատեղեր, ներդրումներ, ենթակառուցվածքներ: Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն նշված երեք բաղձալի երևույթներից և ոչ մեկը Թալին չի հասել, այդ մասին չկա ոչ մի պաշտոնական հիշատակում: Փոխարենը` Սափեյանների մոտ է ամեն ինչ կարգավորվել, հիշեցնենք` նրանք, ըստ էության, գրավել են Թալինը. համայնքի ՋԸՕ-ի պետն էլ Անդրանիկ Սափեյանն է` համայնքապետի եղբայրը:
 
Դեկտեմբերյան խժդժություններից հետո Թալինում կրկին ընտրություններ անցկացվեցին՝ այս տարվա սեպտեմբերին և կրկին ականատես չենք լինում տված խոստումների իրականացմանը:
 
Համայնքապետարանի պաշտոնական կայքէջն էլ որևէ կերպ չի վկայում տրված խոստումների կատարման մասին: Սափեյանը աշխատանքային այցեր է կատարել տարբեր բնակավայրեր, հանրային քննարկումներ է անցկացրել, ասֆալտապատվել է մեկ փողոց, մեկ ավտոբուս է համայնքը նվեր ստացել, մի շարք շենքերի բակերում ապամոնտաժման աշխատանքներ են տարվել, մանկապարտեզին խաղալիքներ են նվիրվել համայնքապետի անունից: Իհարկե, ինչպես ասում էին՝ կարող էին նաև այս ամենը չանել, սակայն, համաձայնեք, որ բազմապիսի խոստումներ շռայլելուց հետո ավտոբուս նվեր ստանալը և մանկապարտեզին խաղալիք նվիրելն այն տիտանական աշխատանքը չէ, որի համար թալինցին իր քվեն տվել էր ՔՊ-ն ներկայացնող Սափեյանին...
 
Ուշագրավ են նաև Թալինի համայնքապետարանի գնումները: Դիցուք՝ դիզվառելիքի գնման մրցույթին մասնակցել է նաև «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Որքան էլ զարմանալի է, սակայն, մրցույթում արդյունքում հաղթող է ճանաչվել «Մաքս Օիլ»-ը։
Իսկ ըստ 2023 թվականի գնումների պլանի՝ համայքնապետարանը նախատեսում է 600 հազար դրամի գրադարակներ ձեռք բերել, 300 հազար դրամի հուշանվերներ, 1800000 դրամի բազկաթոռ, 900 հազար դրամի գրապահարան, 900 հազար դրամի նոութբուք և այլն։
 
2017-ին այն ժամանակվա ընդդիմադիրները քննադատում էին Թալինի ՀՀԿ-ական համայնքապետին , որ վերջինս գնել էր 200 հատ վարդ, որի համար ծախսվել է 100 հազար դրամ, 500 հատ մեխակ` 50 հազար դրամ, 50 հատ ծաղկեպսակ` 600 հազար դրամ: Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից հետո հեղափոխական թիմի անդամների ախորժակը նախկին պաշտոնյաների ախորժակին ոչնչով չի զիջում...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար
Ամենադիտված