Իսրայելը երկու կործանիչով հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային. կան զոհեր
Համաշխարհային ՄամուլԻսրայելի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Սիրիային, վնասել հետազոտական կենտրոնների շենքերը, զոհվել է երեք մարդ, ճեպազրույցում ասել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Օլեգ Գուրինովը, գրում է Ռիա Նովոստին։
«Մարտի 12-ին՝ ժամը 07։14-ից մինչև 07։23-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու մարտավարական F-16 կործանիչները Լիբանանի հյուսիսային հատվածից հրթիռային հարված են հասցրել, ինչի հետևանքով՝ վնասվել են հետազոտական կենտրոնների շենքերը»,- ասել է Գուրինովը։
Սիրիական կողմի տվյալներով՝ երեք մարդ է զոհվել։