Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ
ՌուսաստանԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
«Վերջին զարգացումները ուկրաինական ասպարեզում եղել են արտաքին գործերի նախարարների քննարկած այլ հարցերի թվում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընդգծվում է նաև, որ իրանցի նախարարը նշել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը՝ կենտրոնանալ խնդրի քաղաքական լուծում գտնելու վրա՝ հիմնված երկրների միջև խաղաղ երկխոսության վրա։