Ոսկու գինն իջել է 0,45 տոկոսով
Տնտեսություն
Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան իջել է՝ մնալով մեկ տրոյական ունցիան 1 900 դոլարից բարձր հոգեբանական նիշի վրա, վկայում են աճուրդների տվյալները։ Մինչ այդ թանկարժեք մետաղը թանկացել էր երեք օր անընդմեջ՝ դոլարի թուլացման եւ ռիսկերից թրեյդերների խուսափելու ֆոնին։
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 8,7 դոլարով կամ 0,45 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 907,8 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,73 տոկոսով՝ մեկ ունցիան 21,762 դոլար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)