Պղնձի արժեքն իջել է
ՏնտեսությունՊղնձի գինը երեքշաբթի իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումների վրա ճնշում է գործադրում դոլարի ամրապնդումը, ինչպես նաեւ շուկաների ընդհանուր վոլատիլությունը։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,79 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0085 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,72 տոկոսով՝ 8 931 դոլար, ալյումինիումինը՝ 0,89 տոկոսով՝ 2 333,5 դոլար, ցինկինը՝ 0,32 տոկոսով՝ 2 946,5 դոլար։