Վահան Քերոբյանը ԱՄՀ պատվիրակության հետ քննարկել է վերջին տնտեսական զարգացումներին և ռիսկերին վերաբերող հարցեր
ՏնտեսությունՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել տնտեսության ոլորտի ձեռքբերումներ, անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ռիսկերին, արտահանման ռազմավարության և արտաքին մրցունակության բարելավման միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, փոքր և միջին ձեռներեցության աջակցության առաջնահերթություններին, ֆինանսների հասանելիությանը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներին։