Ադրբեջանցիները կրակել են խաղողի այգում աշխատող արցախցիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են
Հասարակություն
Արցախի Մարտունու շրջանի խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս՝ հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
«Մարտի 15-ին ժամը 11-ի սահմանում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։
Կրակոցների հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկան»,– ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)