Էրդողանն ու Ալիևը հանդիպել են
ԹուրքիաՄարտի 5-ին Անկարայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը փակ դռների հետևում հանդիպում է անցկացրել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նախագահական նստավայրում անցկացված հանդիպմանը Էրդողանն ու Ալիևը մտքեր են փոխանակել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Հանդիպմանն ընդգծվել է, որ երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով:
Հիշեցնենք, որ Ալիևը այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին։