Նավթի գինը բարձրանում է
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է մոտ 1 տոկոսի չափով՝ մեկ օր առաջվա անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,98 տոկոսով՝ մեկ բարելը 74,41 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսներինը՝ 0,95 տոկոսով՝ 68,25 դոլար։
Նախօրեին Brent-ի արժեքն իջել էր 4,9 տոկոսով, WTI-ինը՝ 5,2 տոկոսով, ընդ որում՝ Brent-ի գինն իջել էր մեկ բարելը 72 դոլարից ցածր, իսկ WTI-ինը՝ 70 դոլարից ցածր 2021-ից ի վեր առաջին անգամ։ Գնանշումների իջեցումը հաջորդել է ֆոնդային շուկաներում նկատված նվազմանը։