Կառավարությունը կտրամադրի 704 մլն դրամ Արծվաշենի բնակիչներին
Հայաստան
Կառավարության որոշմամբ լուծվել է Արծվաշենի նախկին բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը հնչել էր նաև ՀՀ Ազգային ժողովում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ արծվաշենցիների խնդրանքով նրանց հանդեպ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում։
«Որոշման նրբությունն այն է, որ մենք մեր ընդհանուր կարգից շեղվում ենք, - ասել է վարչապետը։ - Արծվաշենցիների խնդրանքը կատարելու համար մենք պայմանավորվեցինք, որ բոլոր 708 ընտանիքները գրավոր համաձայնություն տան, որ կիրառվի ֆինանսական միջոցների բաշխման իրենց առաջարկած սխեման։ Այժմ բոլոր ստորագրությունները հավաքվել են, և կառավարությունը տրամադրում է 704 մլն դրամ։ Այսպիսով, արծվաշենցիները համարում են, որ պետությունն իրենց նկատմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները։ Հարգում ենք նրանց համախմբվածությունը, միասնական դիրքորոշում ցուցաբերելու կամքը»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի