Պղինձը թանկանում է
ՏնտեսությունՊղնձի գինը հինգշաբթի փոքր-ինչ բարձրանում է՝ չորեքշաբթի 4 տոկոսով իջնելուց հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,15 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 895 դոլար։
Մեկ օր առաջ պղնձի գինն այդ բորսայում իջել էր 4 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 3,72 տոկոսով՝ 8 504,5 դոլար, ալյումինիումինը՝ 3,21 տոկոսով՝ 2 277 դոլար, ցինկինը՝ 1,5 տոկոսով՝ 2 866 դոլար։