Սաուդյան Արաբիայի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար․ Al Arabiya
Համաշխարհային ՄամուլՍաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են չներգրավվել միմյանց դեմ ռազմական առճակատման մեջ, ինչպես նաև հետախուզական գործունեություն չծավալել՝ ուղղված երկու երկրների շահերի դեմ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորության բարձրաստիճան ներկայացուցչին։
«Երկու երկրներն էլ պարտավորություն են վերցրել պաշտպանության և անվտանգության ոլորտում, որպեսզի խուսափեն միմյանց դեմ ռազմական ագրեսիայից և հետախուզական գործունեություն ծավալելուց»,- ասել է պաշտոնյան։ Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան և Իրանը Եմենի հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր փոխըմբռնման են եկել։
Սաուդյան Արաբիան նաև պարտավորվել է իր տարածքը չտրամադրել երրորդ երկրներին Իրանի վրա հարձակման համար։
«Պայմանագրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- ասել է պաշտոնյան։