Վթարավերականգնողական աշխատանքների նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Աբովյանի որոշ հատվածների գազամատակարարումը
Տնտեսություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների ընթացքում վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 17-ին ժամը 13։20-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։