Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Համաշխարհային ՄամուլՀինգշաբթի օրը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Իրաքի Հալաբջա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 57,3 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։