Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական կապերը զարգանում են. Ղազախստանի դեսպան
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Տեղեկանում ենք նախարարությունից։
Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությունը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:
Դեսպան Իմանբաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Վահե Հովհաննիսյանին ընդունելության համար և շնորհավորել ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև կապերը, մասնավորապես առևտրատնտեսական լավագույնս ամրապնդվում և զարգանում են:
Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը: