Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում
ԹուրքիաԹուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը մեկնաբանել է Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերությունները» զեկույցում 1915 թ․ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հիշատակումը։
Բիլգիչն իր գրավոր պատասխանում, մասնավորապես, նշել է.
«Այդ տեսակետները անհամատեղելի են պատմական փաստերի եւ միջազգային-իրավական նորմերի հետ: Դրանք մեզ համար վավերական չեն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը` չնայած աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում սարսափելի հանցագործության բազմաթիվ վկայություններին:
«Հասկանալի է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» իր սովորական զեկույցում պնդում է մեր երկրի եւ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն մեղադրանքները»,- շարունակել է նա։
«Պատմական փաստերի եւ միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն, այլ ոչ թե կրկնել այսպիսի միակողմանի եւ անհիմն հայտարարությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։