Հրապարակ. «Ապահարզա՞ն»
Հայկական Մամուլ
«Երբ ընտանիքում անհաշտություն է, բարիշելու բոլոր փորձերը ժամանակավոր են լինում։ Տարեսկզբին ՀՀԿ–ԲՀԿ հակասությունները հնարավոր եղավ հարթել նոր կոալիցիոն հուշագրի միջոցով, բայց դեռ այն ժամանակ պարզ էր, որ դա ժամանակավոր լուծում է՝ կրքերը շիկանալու են ընտրություններին ընդառաջ։Երեկ արդեն ի հայտ եկան դրա նախանշանները։ Ինտերնետային կայքերից մեկը հրապարակեց Գագիկ Ծառուկյանի վարկանիշային վերելքի մասին մի նյութ։ Ինչին շատ ջղաձիգ արձագանք հետևեց «գործընկերների» կողմից։ Էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն...։ Շատ արագ մոռացվեցին բարեկրթության ու գործընկերության կանոնները, և երկուստեք սկսեցին քննարկել «ապահարզանի» հարցը։ Կարելի է մտածել, ոչ առաջին անգամն է, ոչ վերջին՝ նորից կհաշտվեն ու կշարունակեն երթը դեպի «պայծառ ապագա», սակայն այս անգամ կարծես թե ամեն ինչ լուրջ է։ Եվ դա պատահական չէ, քանի որ ընտրությունները մոտ են, և ժամն է կողմնորոշվելու։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ինքնասեր ամուսինների նման կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առաջին քայլն անել, որ հետո լքվածի, խաբվածի զգացումը չտանջի ամբողջ կյանքում։ Մեր ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն հայտնվել են հենց այս վիճակում։ Ո՞վ առաջինը կհայտարարի «ապահարզանի» մասին՝ Հանրապետակա՞նը, որի դիրքերը ԲՀԿ հեռանալուց հետո նկատելիորեն կթուլանան։ Թե՞ ԲՀԿ–ն, որի դիրքերը հեռանալուց հետո բավականին կուժեղանան, բայց գործողությունների դաշտը կնեղանա, և անելիքը կշատանա։ Կկարողանա՞ իշխանությունից դուրս եկած ուժը պահպանել իր ունեցածն ու «եղբայրասպան» պատերազմի մեջ չներքաշվել։ Կկարողանա՞ իշխանության մեջ մնացած ուժը պահպանել իր լծակները և կառավարել իրավիճակը։ Այնպես, որ երկիրը ցնցումների մեջ չընկնի և 2012-2013–ին իր ուզած իշխանությունը ձևավորվի»,– գրում է «Հրապարակը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ