Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի դեմ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ, ասվում է ուկրաինացի առաջնորդի կայքում տեղադրված հրամանագրի հավելվածի մեջ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Մարտի 18-ին հրապարակված փաստաթղթի տեքստի համաձայն՝ պատժամիջոցները սահմանվում են տասը տարով և նախատեսում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման արգելում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներին տեխնոլոգիաների և իրավունքների փոխանցման արգելք։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի և վարչապետ Հուսեյն Առնուսի դեմ։