Նեթանյահուն և Բայդեն հեռախոսազրույց են ունեցել «իրանական սպառնալիքի» վերաբերյալ
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Հիմնական թեման եղել է «իրանական սպառնալիքը», Twitter-ում հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն Բայդենին ասել է, որ Թել Ավիվը «կշարունակի ամենուր գործողություններ ձեռնարկել ահաբեկիչների և ահաբեկչության ճարտարապետների դեմ»։
«Զրույցը կենտրոնացած է եղել իրանական սպառնալիքի վրա»,- ընդգծվում է գրառման մեջ։
Խոսելով դատաիրավական բարեփոխումների մասին՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «եղել է և կմնա ուժեղ և դինամիկ ժողովրդավարություն ուենցող երկիր»։
Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին «Իսրայելի անվտանգությանը նվիրվածության համար»։