Ապրիլի 1-ից 4-ը Սոչիում կանցկացվեն «Հայաստանի օրերը»
Գիտություն և Մշակույթ2023 թվականին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ձեռնամուխ եղավ «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» միջազգային նախագծի իրականացմանը, որը փետրվարին մեկնարկեց Յարոսլավլի մարզում։
2023թ.ապրիլի 1-4-ը Հայաստանի օրերը կանցկացվեն Սոչի առողջարանային քաղաքում՝ քաղաքի վարչակազմի պաշտոնական աջակցությամբ: Տեղեկանում ենք դեսպանության հաղորդագրությունից։