Էրդողանը երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատել է 104 մլրդ դոլար
ԹուրքիաԵրկրաշարժերի հետևանքով Թուրքիային հասցված վնասի չափը գնահատվում է 104 մլրդ դոլար (97 մլրդ եվրո), այսօր ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Չնայած տնտեսական իրավիճակին, ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել այս մեծության բնական աղետին»,- ասել է Էրդողանը Բրյուսելում դոնորների համաժողովում։
Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրո է տրամադրում Թուրքիային՝ անցյալ ամսվա ավերիչ ու մահացու երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներին օգնելու համար, այսօր հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա դոնորների կոնֆերանսում ասել է, որ Բրյուսելը նաև 108 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Թուրքիայի հարևան Սիրիային, որտեղ երկրաշարժը նույնպես մեծ ավերածություններ է պատճառել: