Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով մեկնել է Կիև
Համաշխարհային ՄամուլՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չհայտարարված այցով մեկնել է Ուկրաինա։ Ինչպես հաղորդում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին, Կիսիդան երեքշաբթի օրը անակնկալ այցով մեկնել է Ուկրաինա։ Ճապոնիայի կառավարության աղբյուրները հայտնել են, որ Կիսիդան արդեն Հնդկաստանից թռել է Ուկրաինա:
Կիև այցի ընթացքում Ճապոնիայի վարչապետը ամենաբարձր մակարդակով բանակցություններ կվարի նախագահ Վոլադիմիր Զելենսկու հետ։
Հիշեցնենք, որ ձմռանն արդեն տեղեկություն կար, որ Ճապոնիայի վարչապետը գնալու է Ուկրաինա։ Ավելի ուշ դժվարություններ առաջացան անվտանգության և այցի ժամանակացույցը գաղտնի պահելու պատճառով։ Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին հունվարի 6-ին Ֆումիո Կիսիդային հրավիրել է Կիև։