Պուտինն ու Ծինփինը քննարկել են Չինաստանի՝ Ուկրաինայի համար նախատեսված խաղաղության պլանը. Պեսկով
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը լուծելու Չինաստանի ծրագիրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
«Այն, որ նրանք քննարկել են, ակնհայտ է, քանի որ նրանք նախապես ասել էին, որ քննարկելու են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ որևէ գնահատական չի տա, թե արդյո՞ք այս թեմայի շուրջ առաջընթաց կա։
Սի Ծինփինը Մոսկվա է ժամանել մարտի 20-ին՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։ Չինաստանի նախագահի Ռուսաստան պետական այցի գլխավոր օրը մեկնարկում է մարտի 21-ին։ Ներկայումս Սի Ծինփինը գտնվում է կառավարության տանը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման համար։ Դրանից հետո նա կժամանի Կրեմլ, որտեղ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ կվարի ՌԴ նախագահի հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու