ԱՄՆ–ի դատարանի որոշմամբ Մայքլ Դուգլասի որդին դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման
ԱՄՆ
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասի որդին՝ Քեմերոն Դուգլասը, հինգ տարի բանտում անցկացնելուց հետո, ԱՄՆ–ի դատարանի դեկտեմբերի 21–ի որոշմամբ դատապարտվել է ևս 4.5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը։
33–ամյա Քեմերոն Դուգլասին դատարանը երկրորդ անգամ մեղադրել է բանտում թմրանյութեր պահելու և օգտագործելու համար։ Ինչպես հաղորդվում է դատարան եկած Քեմերոնի ընտանիքի չորս անդամների մեջ նրա հայր Մայքլ Դուգլասը ներկա չի եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)