2022-ին Հայաստանում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Տնտեսություն««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը մշակվել է Կառավարությանը համապատասխան ծրագրեր ընդունելու և իրականացնելու լիազորող նորմ սահմանելու նպատակով: Հարցը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ 2022 թվականին ՀՀ-ում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ մեր երկրում ներդրումների հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կկազմի 21,4 տոկոս՝ գերազանցելով նախորդ տարվա 20,7 տոկոս ցուցանիշը: