Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» 

Քննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի մանրամասները՝ շնորհակալություն հայտնելով վրացական կողմին ջերմ ընդունելության համար. «Շատ արդյունավետ այց էր, որի շրջանակում հնարավորություն ունեցանք քննարկելու համագործակցության հեռանկարները ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Մի շարք նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին և նոր հուշագրեր ստորագրվեցին, որոնք, վստահ եմ, նպաստելու են բոլոր ուղղություններով մեր համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը»:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը, որի շրջանակում մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են նախատեսվում:

Մասնավորապես, քննարկվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերակառուցված շենքի բացման արարողությունը մշակույթի օրերի շրջանակում կազմակերպելու հնարավորությունը: Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հայկական կողմի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումն իրենց համար մեծ կարևորություն ունեն: Գիորգի Շարվաշիձեն հույս է հայտնել՝ իր գործունեությամբ կկարողանա նպաստել երկու երկրների երիտասարդների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը և փոխճանաչման մակարդակի բարձրացմանը:

Դեսպանը կարևորել է մշակույթի օրերի անցկացումը՝ ընդգծելով, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում:

«Գիտեմ, որ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում եք և աշխատանքներ եք տանում նաև բուհերի միջազգայնացման ուղղությամբ: Սա շատ ողջունելի է, և կարծում եմ՝ ընդլայնում է այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»,- նշել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների տարբեր ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացումը, տեղեկացրել է՝ Վրաստան կատարած այցի շրջանակում համագործակցության երկու հուշագրեր են կնքվել հայկական և վրացական երկու դպրոցի և երկու բուհի միջև:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին և այս համատեքստում Հայաստանում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ուսուցմանը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերից հայաստանյան մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում, որը երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ և համատեղ ծրագրեր է ենթադրում: Անդրադառնալով երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երիտասարդական ֆորումների և ճամբարների անցկացումը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պատրաստակամություն հայտնել զարգացնելու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
Ամենադիտված