Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ Guardian
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ձեռնաշղթաներով հայտնվել դատարանի դահլիճում, եթե իրեն մեղադրանք առաջադրեն, գրում է Guardian-ը։
Թրամփի խոսքով՝ այս կերպ ցանկանում է «լսումները վերածել ներկայացման»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփը փորձում է իր օգտին օգտագործել այն փաստը, որ Նյու Յորքի դատախազությունը կարող է իրեն մեղադրանք առաջադրել՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսի լռության դիմաց վճարման հետ կապված։
Հրատարակության համաձայն՝ քաղաքական գործչի թիմը սկսել է ակտիվորեն էլեկտրոնային նամակներ ուղարկել նրա կողմնակիցներին՝ խնդրելով նվիրատվություն կատարել Հանրապետականի նոր նախագահական արշավի համար։
Ինչպես նշվում է Թրամփի կողմնակիցներին ուղղված նամակներում, ԱՄՆ նախկին նախագահը վստահ է, որ իրական արդարացումը կգա 2024 թվականի ընտրությունների օրը, երբ ինքը «հետ կվերցնի Սպիտակ տունը»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու