Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը
ՀասարակությունՌուս խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Գորիս - Ստեփանակերտ երթուղով ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։
Ստեփանակերտում անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել»,- ասված է հաղորդագրության մեջ։