Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին հայտնում է TRT Haber-ի թուրքական հրատարակությունը։
Ապագայում արձանագրությունը պետք է հաստատվի Թուրքիայի խորհրդարանի կողմից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է ֆիննական հայտի վավերացման մեկնարկի վերաբերյալ որոշման մասին։
«Մենք որոշեցինք մեր խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության հաստատման գործընթացը՝ ելնելով մեր անվտանգության խնդիրների լուծման կարևորությունից»,- ասել է Էրդողանը։
Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար դիմել են 2022 թվականի մայիսի 18-ին, ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն երկուսը` Թուրքիան և Հունգարիան, չեն վավերացրել այդ երկրների անդամակցության արձանագրությունը: Շվեդիան դեռ չի կարողացել Անկարայի հետ այս հարցում դիրքորոշումները համաձայնեցնել։