Որքան են արտարժույթի փոխարժեքները հայաստանյան բանկերում
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 388.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.17 դրամ (նվազել է 6.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 473.33 դրամ (նվազել է 4.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.07 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-417 դրամով, վաճառվում է 422-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.47-5.03 դրամով, վաճառվում է 5.12-5.30 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետեւյալն է.
դոլարը գնվում է 387-388 դրամով, վաճառվում՝ 390-391 դրամով:
Եվրոն գնվում է 416-419 դրամով, վաճառվում է 424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.90-5.00 դրամով, վաճառվում է 5.07 դրամով: