Երևանը պատմական քաղաք է. թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է
Համաշխարհային ՄամուլԹուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական մարզադաշտում և փոխանցել իր տպավորությունները, գրում է Ermenihaber.am-ը։
«Երևանն իր փողոցներով, հրապարակներով, արձաններով, եկեղեցիներով պատմական քաղաք է։ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաք Երևանում 1 միլիոնից ավելի մարդ է ապրում։ Քաղաքն այդքան էլ շատ աշխույժ չէ։
Անկեղծ ասած, որևէ բան չտեսա այն խաղի հետ կապված, որը խաղալու են վաղն Այ-Յըլդըզների (թարգմ․՝ «Լուսին-Աստղեր», այդպես են կոչում Թուրքիայի հավաքականին) հետ։ Այսինքն, քաղաքում այդքան էլ ֆուտբոլային խաղի տրամադրություն չկա։
Հուսով եմ, մեր ազգային հավաքականը մեծ ոգևորությամբ կպայքարի Հայաստանի դեմ և գեղեցիկ հաղթանակ կտանի»,-նշել է Հաջըօղլուն։