Նեթանյահուն հետաձգել է այցը Լոնդոն, քանի որ օդաչուները հրաժարվել են իրականացնել չվերթը․ Telegraph
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Լոնդոն ձախողման վտանգի տակ է հայտնվել։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ օդաչուները հրաժարվել են իրականացնել չվերթը, հայտնում է The Telegraph-ը։ Նախօրեին՝ մարտի 23-ին, նա պետք է թռչեր Մեծ Բրիտանիա: Սպասվում է, որ Նեթանյահուի թռիչքը կկայանա այսօր։
Իսրայելցի օդաչուները հրաժարվել են վարչապետին Մեծ Բրիտանիա տանել, ասել է աղբյուրը։ The Telegraph-ը մանրամասնում է, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև մարտին Բենիամին Նեթանյահուի՝ Հռոմ կատարած այցի ժամանակ, երբ իսրայելցի օդաչուները հրաժարվել էին թռչել նրա հետ։
Դեկտեմբերին Նեթանյահուն վերադարձավ վարչապետի պաշտոնին, և նրա կառավարությունը հայտարարեց բարեփոխումների մասին, ներառյալ իրավական համակարգում: Այս ֆոնին Իսրայելում սկսվել են բողոքի ցույցեր, որոնք շարունակվում են արդեն 11 շաբաթ։ Այնուամենայնիվ, վարչապետը հրաժարվել է հետ կանգնել բարեփոխումներից։