Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Տնտեսություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նստի անցկացմանը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)