Միսիսիպիում տորնադոյի հետևանքով զոհվել է 23 մարդ․ CNN
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Միսիսիպի նահանգում մարտի 24-ի երեկոյան տեղի ունեցած հզոր փոթորկի և տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, չորսը անհետ կորել են։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ պաշտոնյաներին հղումով։
Աղետի հետևանքով տների տանիքներ են պոկվել, որոշ թաղամասեր «գրեթե գետնին են հավասարվել», հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, նշում է հեռուստաալիքը։
Երկու հազարից պակաս բնակչություն ունեցող Ռոլինգ Ֆորքի քաղաքապետ Էլդրիջ Ուոքերի խոսքով՝ «քաղաքն այլևս չկա»։ Նա նշել է, որ քաղաքում բազմաթիվ շենքեր ավերվել են, սակայն մի քանիսը կանգուն են մնացել։
Ազգային եղանակային ծառայության տվյալներով՝ տորնադոն շարժվել է ժամում 50 մղոն (մոտ 80 կմ) արագությամբ, երբ հայտնվել է քաղաքում։