Պուտինը կմեկնի Թուրքիա
Համաշխարհային Մամուլ
Թուրքական dikGAZETE հրատարակությունը պնդում է, որ Անկարան պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, սակայն նրա ժամանումը գաղտնի է պահվում։
Հրատարակության համաձայն՝ Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է քննարկեն հարցերի լայն շրջանակ և այցելեն հանրապետության հարավ-արևելքում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերի գոտի։
Միաժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ իրենք տեղեկություն չունեն Պուտինի առաջիկա այցի մասին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու