Պղնձի գինը նվազել է
ՏնտեսությունԵրկուշաբթի առավոտյան պղնձի գները կայունության են հասել ուրբաթ օրվա եւ ամբողջ անցած շաբաթվա աճից հետո, վկայում են սակարկումների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսներն էժանանում են 0,11%-ով՝ հասնելով 4,073 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։ Ընդ որում, մի քանի րոպե առաջ մետաղի արժեքը աննշան էժանացել է։
Ուրբաթ օրը այս բորսայում պղինձը թանկացել է 0,3%-ով:
Միաժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը, երեք ամսից առաքմամբ, նվազել է 1,21%-ով եւ կազմել 8921,5 դոլար, ալյումինն աճել է 0,47%-ով եւ կազմել 2337 դոլար, ցինկը նվազել է 0,53%-ով եւ կազմել 2891,5 դոլար մեկ տոննայի դիմաց։