Ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատները միացել են համազգային գործադուլին․ Reuters
Համաշխարհային Մամուլ
Ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարվել է միանալ մարտի 27-ին երկրում տեղի ունեցող համազգային գործադուլին՝ ընդդեմ դատական բարեփոխումների։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի դեսպանատները կմիանան բողոքի ակցիային և ակնկալվում է, որ կմատուցեն միայն շտապ օգնության ծառայություններ։ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում Իսրայելի դեսպանատներն արդեն դադարեցրել են աշխատանքը։
Մարտի 26-ին Իսրայելում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել դատական համակարգի փոփոխությունների դեմ։ Ավելի քան 600 հազար մարդ դուրս է եկել փողոց։ Սա երկրի բնակչության 6%-ից ավելին է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)