Լավրովն ու Աբդոլլահիանը կքննարկեն իրավիճակն Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլՄոսկվայում մարտի 29-ին բանակցություններ կանցկացվեն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Հոսեին Ամիր Աբդոլլահիանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Կքննարկվեն միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրանք կհստակեցնեն իրենց դիրքորոշումները տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։