Իսրայելի քաղաքացիները առանց վիզայի մուտք կունենան ԱՄՆ
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի քաղաքացիները 2023 թվականի սեպտեմբերից կարող են այցելել Միացյալ Նահանգներ՝ առանց վիզա ստանալու։ Նրա խոսքով, Վաշինգտոնի հետ բանակցություններն արդեն մոտ են ավարտին, սակայն Թել Ավիվը պետք է «մի շարք լրացուցիչ պահանջներ կատարի», գրում է Kommersant-ը։
«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կկատարենք լրացուցիչ պահանջները, և 2023 թվականի սեպտեմբերին ակնկալվում է, որ Իսրայելը կմիանա այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները վիզա չեն պահանջում ԱՄՆ մուտք գործելու համար»,- գրել է Նեթանյահուն։
Քաղաքական գործչի խոսքով՝ այս պահին իսրայելցիներին ԱՄՆ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու օրենսդրական բոլոր պահանջները հաջողությամբ կատարվել են։