Հռոմի պապը հիվանդանոցում է․ Reuters
Համաշխարհային ՄամուլՀռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում է՝ պլանային հետազոտության համար, հայտնել է նրա խոսնակ Մատեո Բրունին, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Պապը, ով 86 տարեկան է, մարտի 29-ին մասնակցել է ամենշաբաթյա ընդհանուր ունկնդրությանը և առողջ տեսք է ունեցել։
Ավելի վաղ Ֆրանցիսկոսը մարտի 18-ին հանդիպել էր Եվրոպայում գտնվող փախստականների հետ։
Եպիսկոպոսը Վատիկան ժամանած ուկրաինացիներին և այլ երկրների ներկայացուցիչներին ասել էր, որ չի հրաժարվում խաղաղության որոնումներից, խաղաղության հույսից և դրա համար աղոթքներից։
Հռոմի պոնտիֆիկոսը բազմիցս կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղության համար։