Թուրքիայի խորհրդարանը մարտի 30-ին կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը
Համաշխարհային ՄամուլՉորեքշաբթի օրը Bloomberg-ը հայտնել է, որ հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին, Թուրքիայի խորհրդարանը կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։
Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանը վավերացրել էր Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ Թուրքիան մնացել է դաշինքի միակ անդամ երկիրը, որը դեռ չի հաստատել Հելսինկիի հայտը։
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները ստորագրվել են ռազմական բլոկի անդամ երկրների կողմից 2022 թվականի հուլիսի 5-ին։ Բայց այդ երկրները դաշինքին կարող են միանալ միայն այն դեպքում, երբ միաձայն հավանություն ստանան։