Իսրայելի վարչապետը խնդրանքով դիմել է նախարարներին՝ բողոքի ակցիաների մասին Բայդենի խոսքերից հետո
Համաշխարհային ՄամուլԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը խնդրել է նախարարներին չմեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը երկրում բողոքի ակցիաների և դատաիրավական բարեփոխումների մասին։ Այս մասին ynet.co.il-ին հայտնել է աղբյուրը։
Ենթադրվում է, որ այս կերպ իշխանությունները ձգտում են հարթել լարվածությունը երկու երկրների միջև։
Ավելի վաղ Բայդենը քննադատել էր Իսրայելի ղեկավարությանը դատական բարեփոխումներ իրականացնելու փորձի համար։ ԱՄՆ նախագահը մտահոգվել էր պետությունում ժողովրդավարության «առողջությամբ» և ասել, որ երկիրը «չի կարող շարունակել գնալ այս ճանապարհով»։
Ի պատասխան՝ Նեթանյահուն հիշեցրել էր Իսրայելի անկախությունը, և որ երկիրը որոշումներ է ընդունում իր քաղաքացիների կամքին համապատասխան։ Բայդենի հայտարարություններին կտրուկ արձագանքեցին նաև իսրայելցի այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը և Կնեսետի փոխնախագահ Նիսիմ Վատուրին։