Ոսկին էժանանում է
ՏնտեսությունՈսկու գինը հինգշաբթի օրը երկրորդ օրն անընդմեջ նվազում է բանկային հատվածի համար մտավախությունների թուլացումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազում է 4,55 դոլարով կամ 0,23 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1979,2 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսները թանկանում են 0,38 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 23,555 դոլարի: