Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Փաշինյանի նոր որոշումը հետադարձ ուժ կունենա՞ ՔՊ-ականների համար

Վերլուծական

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն պաշտոնյաները ովքեր անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն ՀՀ պետական սիմվոլիկայի հանդեպ, կազատվեն պաշտոնից: Հետաքրքիր է, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հիշում է իր այն թիմակիցներին, ովքեր նմանատիպ, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունք են դրսևորել ՀՀ և նաև Արցախի պետական սիմվոլիկայի հանդեպ:

Դիցուք՝ ամիսներ առաջ ԱԺ հերթական նիստի ընթացքում օրվա գլխավոր թեման դարձավ, ոչ թե քննարկվող հարցերից մեկը, այլ իշխանական ֆրակցիայի կողմից Արցախի Հանրապետության դրոշի հանդեպ ցուցաբերած, մեղմ ասած, տգեղ պահվածքը: Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախ հեռացրեց ամբիոնին փակցված դրոշը, այնուհետև տարբեր պատգամավորներ այն անվանեցին՝ ինչ-որ բան և նույնիսկ առաջարկեցին այն փակցնել իրենց գլխին:

Իսկ սկսում էին այս իշխանությունները շատ ավելի բարձր հայրենասիրական նոտայի վրա: Այն, որ պետական խորհրդանիշների նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի, միանշանակ է, բայց մաքսատանը դրված դրոշի նկատմամբ ի՞նչ անարգանք էր եղել, որի համար աշխատանքից մարդ ազատեցին, այդպես էլ մութը մնաց: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը դա արեց հրապարակավ և դրան մեծ աղմուկ հաղորդելով ու պաթոսով՝ փաստ է:

Ամիսներ առաջ  համացանցը քննարկում էր Դուշանբեում կայացած ՀԱՊԿ երկրների ԱԳՆ և ԱԽՔ ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ դրոշի հետ տեղի ունեցած կազուսը: Բանն այն է, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դիմաց ՀՀ թարս դրոշ էր դրվել, ինչը, սակայն, աննկատ մնաց հայ պաշտոնյայի կողմից: Ինչ խոսք, անգամ եթե կազմակերպիչների կողմից դա արվել էր հատուկ, կամ անփութության նշան էր՝ Գրիգորյանը կարող էր ինքն ուղղել ՀՀ պետական սիմվոլիկան. մի բան, ինչը չարեց:

ԱԱԾ պետի՝ Անվտանգության խորհրդի նիստին Կոլումբիայի դրոշով ներկայանալու հանգամանքը նույնպես մոռացության մատնվեց:

Վարչապետ Փաշինյանը, ով հեղափոխությունից հետո արարատյան մաքսատան աշխատակցին հրապարակավ ազատել էր աշխատանքից՝ դրոշը անարգելու համար, ինքն էլ հետ չի մնում, վերջինս ՀՀ դրոշի գույներով զուգագուլպա էր կրում, ինչը նույնպես միանշանակ չէր ընդունվել հանրության կողմից:

Իր տան դռան վերևում ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանն էլ էր կախել մի դրոշ, որն այդքան էլ Հայաստանի դրոշը չէր, բացի այդ փոշոտ էր, ինչպես ՊԵԿ աշխատակցի դեպքում:

Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Արմաշ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  անդամ Սամվել Նահապետյանը նույնպես երևի տեղյակ չէր, որ իրենց կուսակցության լիդեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  առանձնակի «դաժանություն» է ցուցաբերում այն անձանց նկատմամբ, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի խորհրդանիշների, այդ թվում՝ դրոշի նկատմամբ:

Ստացվում է, որ եթե այս օրենքը ունենա հետադարձ ուժ, ապա, ըստ Փաշինյանի հայտարարության, վերը նշված պաշտոնյաները պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից: Չնայած, արդարության համար նշենք, որ մեծագույն ցանկության դեպքում դրան կարելի էր հասնել նաև գործող օրենսդրության շրջանակներում, պարզապես, ինչպես երևում է, գործող իշխանությունների մոտ հայրենասիրությունը մեծապես դրսևորվում է կենացների մակարդակում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված