Լավրովը կայցելի Թուրքիա
ԹուրքիաՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և այլ հարցեր, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 6-7-ը թուրք գործընկերոջ հրավերով Թուրքիա կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
«Կլինի մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում, սիրիական և ղարաբաղյան կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում ներկա իրավիճակի շուրջ»,- հավելել է Զախարովան։