Իսրայելի կողմից ավիահարվածի հետևանքով զոհվել է իրանցի ռազմական խորհրդական
Համաշխարհային Մամուլ
Սիրիայում մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպա, ով այնտեղ ծառայել է որպես ռազմական խորհրդական։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնին հղումով։
«Սիրիայում ռազմական խորհրդական աշխատած սպա Միլադ Հեյդարին նահատակվել է Դամասկոսի մերձակայքում սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցավոր հարվածի արդյունքում»,- ասվում է իրանական կազմակերպության հայտարարության մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դատապարտում է միջազգային կազմակերպությունների անգործությունը` «սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ակտերի և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մշտական խախտումների նկատմամբ»:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը