Ինչ ունեցվածք են հայտարարագրել Մեծամորի ավագանու ՔՊ-ական անդամները
ՎերլուծականՇարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ՀՀ խոշոր համայնքների և քաղաքների ավագանու անդամների կողմից ներկայացված եկամտի և ունեցվածքի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Մեծամոր քաղաքի ՔՊ-ական ավագանու անդամներից մի քանիսին:
Եվ այսպես, համայնքապետ Վահրամ Խաչատրյանը հայտարարագրել է ավտոտնակ, հողամաս, երկու ավտոմեքենա, ոսկյա զարդեր, 20 մլն դրամ արժողությամբ ժամացույց։
Համայնքապետի տեղակալ էդգար Հովհաննիսյանը հայտարարագրել է 15,000,000.00 կանխիկ գումար: Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամը, կամ կանխիկ դրամը, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն կազմել է 20,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 307,400.00 դրամ:
Ավագանու անդամ Աշոտ Բարեղամյանը հայտարարագրել է հողամաս Գետաշեն համայնքում, 2018 թվականին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, 8,000,000.00 կանխիկ գումար: Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամը, կամ կանխիկ դրամը, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն, կազմել է 4,000,000.00 ՀՀ դրամ: