Թրամփը կարող է ձերբակալվել. Associated Press
Համաշխարհային ՄամուլՄիացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում են «բազմաթիվ մեղադրանքներ»՝ բիզնես գրառումները կեղծելու համար, որոնցից մեկը հանցագործություն է: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Այս պահին գործակալությունը հնարավոր քրեական մեղադրանքի մանրամասները չի հայտնում։
Ենթադրվում է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը երեքշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, կներկայանա դատարան, իսկ հետո պաշտոնապես կհայտարարվի մեղադրական եզրակացությունը։
Հնարավոր է, որ երբ Թրամփը ներկայանա, նրան ձերբակալեն, լուսանկարեն ու մատնահետքեր վերցնեն։ Նյու Յորքի մեծ ատենակալների դատարանը ավելի վաղ քվեարկել էր Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին մեղադրանք առաջադրելու օգտին:
Այնուամենայնիվ, Թրամփին ձեռնաշղթաներ չեն հագցնի, և նա կմնա Գաղտնի ծառայության պաշտպանության ներքո, հայտնում է AP-ն։