Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում Ուկրաինան
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ հակամարտությունում վտանգի տակ է դնում իր երկիրը։ Նման կարծիք է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդի քույրը՝ Կիմ Յե Չժոնը, նրան մեջբերում է Reuters-ը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրն ընդգծել է, որ Զելենսկին վտանգի տակ է դնում Ուկրաինան և ցանկանում է միջուկային զենք ունենալ իր քաղաքական հավակնությունների ազդեցության տակ։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահը սխալվում է՝ կարծելով, թե Միացյալ Նահանգների միջուկային հովանոցը կարող է փրկել իր երկիրը Ռուսաստանից։